«Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը փոխվարչապե՞տ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով:
Եվ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ:
«Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է:
Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում և արտերկրում»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: