Քոչարյանի որդին մտադիր է ամբողջությամբ գնել «Կոնգրես» հյուրանոցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են:
Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո մենք խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, և ահա երեկ մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետևյալը.
«Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի և բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարից տեղեկացանք, որ նա արդեն Երևանում է:
Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած Վարչապետների ակումբի առաջին հանդիպմանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ պարոն Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ակումբի աշխատանքներին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: