«Հարավկովկասյան երկաթուղիները» ևս սնանկության եզրին
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին:
Ընկերությունը տևական ժամանակ է՝ վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել:
Հենց այս խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը:
Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայվում»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: