ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է միասնական լինեն Ուկրաիանայում ճգնաժամի կարգավորման հարցում և ճնշում գործարդեն Ռուսաստանի վրա: Այս մասին գրում է Газета.Ru-ն:
«Եթե ԵՄ-ն հետագայում նույնպես միասնական լինի, ապա մենք կարող ենք ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա»,-ասել է Գերմանիայի կանցլերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հելսինկիում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբբի բանակցությունները: