Վիլնյուսը ճանաչվել է զբոսաշրջության համար եվրոպական ամենաէժան քաղաքը
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը ճանաչվել է զբոսաշրջության համար Եվրոպայի ամենաէժան քաղաքը: Այս մասին ասվում է բրիտանական Post Office փոստային ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքների համաձայն պարզվել է, որ Վիլյնուսում հանգստյան օրերը կարելի է անցկացնել միջինը 100 եվրոյով: Վարկանիշային ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել Բուդապեշտը (119,77 եվրո), երրորդ տեղում է Ռիգան (120,39 եվրո):
Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով 3-աստղանի հյուրանոցում երկու գիշերվա արժեքը, տեղափոխումը օդանավակայանից, ընթրիքը, էքսկուրսիաները:
Եվրոպական ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ստոկհոլմը: Շվեդիայի մայրաքաղաքում հանգստյան օրերը անցկացնելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի 310 եվրո: