ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լոզանի հյուրանոցում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լոզանի հյուրանոցում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Ավելի ուշ տեղի կունենա Իրանի և «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների հանդիպումը։
Ավելի վաղ, Սերգեյ Լավրովը Լոզանում հանդիպել է Չիանաստանի ԱԳ նախարար Վան Յիի,ապա Ջոն Քերիի հետ։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ Լավրովը երկկողմ բանակցություններ կվարի նաև Իրանի ԱԳ նախարարի՝ Ջավադ Զարիֆի հետ։