Յացենյուկը հայտարարել է,որ իր և Պորոշոնկոյի միջև տարաձայնություններ չկան
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է,որ իր և նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։Հաղորդում է «112 Украина»-ն։
«Չկա ոչ մի ճեղք նախագահի և վարչապետի միջև։Վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ուենում երկրում, դրա դեմ մենք պատրաստվում ենք մեկ թիմի նման»,- ընդգծել է Յացենյուկը։
Նա նաև նշել է,որ «մաֆիան», որի դեմ նա պայքարում է, փորձում է պաշտոնանկ անել և ոչնչացնել կոալիցիան։
Ավելի վաղ նա հաղորդել էր, որ ուկրաինացիների ընդամենը 3% է Յացենյուկին ուզում որպես նախագահ տեսնել։