Լավրովն ու Քերրին կհանդիպեն
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկկողմանի հանդիպում կունենան Լոզանում:
Այս մասին այսօր հայտարարել է ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հանդիպումը անպայման տեղի կունենա, բայց երբ, դեռևս պարզ չէ», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Շվեյցարիա է մեկնել՝բանակցելու Իրանի միջուկաին ծրագրի շուրջ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: