ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր գործընկերոջը. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Մ. Հակոբյանը տեղում մահացել է:
Մանրամասներն՝ այստեղ: