Պակիստանն ինքնաթիռ է ուղարկել Եմեն՝ էվակուացնելու իր քաղաքացիներին
Պակիստանը ինքնաթիռներ է ուղարկել Եմեն, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում՝ էվակուացնելու հարյուրավոր իր քաղաքացիներին:
Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիան մեզ թույլ է տվել ինքնաթիռներ ուղարկել Եմեն»,-ասել է նա:
Առաջին ինքնաթիռը Եմեն կժամանաի մարտի 29-ին:
Հաղորդվում է, որ Պակիստանի իշխանությունները շարունակում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ռազմական աջակցություն ցուցաբերեն Սաուդյան Արաբիային՝ հուսիթների դեմ պայքարում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: