Լուգանսկի տարածաշրջանի մի շարք քաղաքներում գիշերը ուժեղ փոթորիկ է եղել
Լուգանսկի տարածաշրջանի մի շարք քաղաքներում գիշերը ուժեղ փոթորիկ է եղել: Այդ քաղաքներն են՝ Լուգանսկ, Ալչևսկ, Ստախանով և մի շարք այլ քաղաքներ:
Այլ բնակավայրերի մասին մանրամասները պարզաբանվում են: Այս մասին հայտարարել է Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության վարչակազմը:
Ըստ նախնական տվյալների՝ 22:00-ի շրջանում քաղաքները զրկվել են հոսանքից: Սահմանափակվել է նաև ջրամատակարարումը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: