Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրես Լուբիցը ունեցել է տեսողական խնդիրներ
Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրես Լուբիցը դեպքից որոշ ժամանակ առաջ տեսողական գանգատների պատճառով բժշկի է դիմել:
Այս մասին գրում է BBC-ն: Լուբիցի ունեցած խնդիրները կարող էին խանգարել վերջինիս շարունակել օդաչուի իր կարիերան:
Համացանցում հայտվել էր մի ձայնագրություն, որը շատերի գնահատմամբ արվել է Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավում:
Ձայնագրության մանրազնին ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ օդանավում լսվել են ծանր գործիքներով հասցված հարվածներ և մարդկային գոռոցներ: