Չեռնոգորիայում հաստատել են, որ ռուս երկրպագուներն այրել են ՆԱՏՕ-ի դրոշը (տեսանյութ)
ԵվրոպաՉեռնոգորիայում հաստատել են, որ ռուս երկրպագուները Եվրո-2016 ընտրական խաղի ժամանակ այրել են ՆԱՏՕ-ի դրոշը: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Youtube-ում հրապարակված տեսանյութի հեղինակը հայտնել է, որ վիդեոտեսագրության վատ որակի պատճառով դժվար է դատել՝ արդյո՞ք այրվում է ՆԱՏՕ-ի դրոշը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղի դեռևս առաջին րոպեներին տրիբունայից ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեևի վրա ճայթուկ են նետել: Հանդիպումը դադարեցվել էր, իսկ Ակինֆեևը լքել էր դաշտը պատգարակի վրա: Նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և վզի այրվածք: