Ի՞նչ կլինի դրամի հետ, երբ իրանցիները գնան Հայաստանից
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական դրամը զարմանալի վարքագիծ է դրսևորում. արդեն երկրորդ շաբաթն է՝ այն դանդաղ, բայց կայուն արժևորվում է՝ 482-ից հասնելով 468 դրամի մեկ դոլարի դիմաց: Եվ սա այն դեպքում՝, երբ ՀՀ տնտեսվարողները հակառակն են ակնկալում, երբ նրանք միաբերան պնդում են, որ արտահանման համար պետք է արժեզրկել դրամը, որպեսզի ՀՀ-ից արտահանվող ապրանքները գնային առումով մրցունակ լինեն ռուսական շուկայում:
Դրամն արժեւորվում է՝ չնայած տրանսֆերտները նվազում են, իսկ ԿԲ-ն գոնե մինչև վերջերս ՀՀ արտաքին պահուստների հաշվին էր պահում դրամի թվացյալ կայունությունը: Բոլորի համար պարզ է, որ դրամն արժևորվում է, քանի որ Իրանի մի քանի հազար քաղաքացիներ այս օրերին այցելել են Հայաստան և այստեղ են նշում Նովրուզը:
Քանի որ իրացիները հավերժ չեն մնալու Հայաստանում, ապա նրանց հեռանալուց հետո դրամը կարող է արժեզրկվել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: