Վահանավանք համալիրի գմբեթից վայր ընկած երիտասարդ աղջկան տեղափոխել են Երևան
Երեկ Սյունիքի մարզի Կապանում գտնվող Վահանավանք համալիրի գմբեթից երիտասարդ աղջիկ էր ընկել, ում անմիջապես տեղափոխել էին «Կապանի» բժշկական կենտրոն:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Կապանի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աղջկան արդեն տեղափոխել են Երևան:
Թղթակցի այն հարցին, թե ինչ վնասվածք է եղել երիտասարդ աղջկա մոտ, կենտրոնից հայտնեցին, որ նա կոնքի ողի վնասվածք է ստացել