Պետք է հասկանալ, թե ինչ երկրում ենք ուզում ապրել 10-20 տարի հետո. Կարեն Վարդանյան
Այսօր ՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձավ Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական ակումբների հիմնադրմանը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե 10-20 տարի հետո ինչ երկրում ենք ուզում ապրել։
«Բնականաբար, նայում ենք, թե ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է ապահովեն ՀՀ տնտեսական և սոցիալական կյանքը, քանի որ ՀՀ-ն իր շուկայով բավականին փոքր է: Մենք դիարկում ենք արտաքին շուկան և տեսնում, որ ինժեներների պահանջը միշտ խորանում է, քանի որ, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Չինաստանում համալսարաններն այդքան մասնագետ չունեն, որքան կա պահանջ: Ինժեներ-ծրագրավորողների չբավարաված պահանջը կհասնի 3 միլիոնի և ինչքան մասնագետ ստեղծենք, այնքան լավ։ Այս իրավիճակը չի փոխվի դեռևս 15-20 տարի, քանի որ կա հոգեբանական գործոն, երբ որ մարդիկ գրագետ երեխաներին ուղարկում են տնտեսագիտություն, իրավագիտություն ֆակուլտետները, երբ շուկան լցված է»,- հավելեց բանախոսը։
Կարեն Վարդանյանը նաև նշեց, որ դեռևս դպրոցներում հասարակությունը չի փչացել և դպրոցում ավելի հեշտ է քայլ անելը, քան համալսարանում։
«Դպրոցների հետ սկսել ենք աշխատել 2010 թ-ին, երբ սկսել ենք ռոբոտաշինության դասերը և այս տարիների ընթացքում, երեխաների մակարդակը կտրուկ աճել է։ Ռոբոտաշինության դպրոցներ գործում են 54 դպրոցում և ընդհանուր ունենք մոտ 700 աշակերտ»,- նշեց Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանը նաև հավելեց, որ ինժեներական լաբարատորիաներ գործում են 15 դպրոցներում և ցանկանում ենք, որ երեխաները նաև տիրապետեն լրացուցիչ գործիքների՝ «Ատելյե լաբ»-ին և և LiveCode-ին, որոնք ներկայացրել են կառավարությանը, բայց դեռևս պատասխան չեն ստացել։
«Ակնhատ է, որ շրջաններում հնարավոր է ստեղծել տեղեկատվական ընկերություններ, որոնք կարող ենք աշխատել շահույթով։ Այդ խմբակների երեխաները չեն գալու Երևան և յուրաքանչյուր աշակերտ կարող է աշխատել դպրոցն ավարտելուց հետո, ովքեր կարող են վաստակել միջին աշխատավարձ ։ Արդեն կա նման փորձ, որ նման ինժեներական ընկերություններն արդեն գործում են Գորիսում, Իջևանում Կապանում, Ստեփանակերտում, Վանաձորում և Գյումրիում»,- եզրափակեց Կարեն Վարդանյանը։