Հիմա մադրիդցիներն ավելի վտանգավոր են. Մեսսի
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել այս շաբաթ կայանալիք Էլ-Կլասիկոյի վերաբերյալ։ Այս մասին գրում է Goal.com-ը:
«Մենք այլ կերպ ենք սկսել այս տարին` նոր հույսերով և երազանքներով։ Լավ ենք սկսել։ Ունեինք և վերելքներ և անկումներ, սակայն առջևում դեռևս կան շատ խաղեր, հետևաբար, նաև դժվարություններ։ Կարևորը, որ մենք գերազանց խաղ ենք ցուցադրում և նման հաջող խաղով պետք է որքան հնարավոր է շատ առաջ գնանք։
Բնականաբար, մենք շատ ենք հարգում «Ռեալին» և Կրիշտիանո Ռոնալդուին։ Հիմա մադրիդցիներն ավելի վտանգավոր են, թեպետ չեմ կարող ասել, թե արդյոք ավելի լավ կամ վատ մարզավիճակում են։ Նրանք անհատապես ուժեղ խաղացողներ ունեն, որոնց դեռ կարող են ավելացնել։ Մենք էլ, ինչպես և նախկինում, այս անգամ ևս կջանանք խաղալ մեր սովորական ֆուտբոլը»,-իր խոսքում ասել է Մեսսին։