ԲԱՑԱՌԻԿ. «Երրորդմասցի Լյովիկ»-ը Շենգավիթում և իր շրջապատի համար իրական հեղինակություն էր (լուսանկարներ)
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչել էին կրակոցների, որոնց հետևանքով սպանվել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի (Մոսո): Operativ.am-ը պարբերաբար Ձեր ուշադրությանն է ներկայացրել բացառիկ ինֆորմացիաներ` կատարված աղմկահարույց սպանությունների վերաբերյալ:
Մարտի 4-ից արդեն բավականին երկար ժամանակ է անցել, սակայն քննարկումներն այս թեմայով չեն դադարել, քանի որ սպանվել են հեղինակություն ունեցող անձիք, որոնցից մեկը շատերին ծանոթ և մեծ, հարգված հեղինակություն հանդիսացող «Երրորդմասցի Լյովիկ»-ն էր` Լևոն Ղազարյանը, ով Շենգավիթում, ինչպես նաև իր շրջապատի համար հանդիսանում էր իրական հեղինակություն` լիդեր: Նա հանդիսանում էր ՀՀ թիավարության ֆեդերացիայի համանախագահ, զբաղվում սպորտով, ինչպես նաև աջակցում էր մարզիկներին:
«Երրորդմասցի Լյովիկ» մականունն ինքնին շատերին շփոթության մեջ կգցի, քանի որ սովորաբար նման մականուններով մարդկանց դիտարկում են բացասական ֆոնի ներքո, սակայն, երբեմն առաջին հայացքից կամ անունից կարծիք կազմելը թյուր է:
Սովորաբար, մարդիկ, ովքեր ի սրտե են լավություն անում կամ օգնություն ցուցաբերում, ապա չեն բարձրաձայնում այդ մասին: Լևոն Ղազարյանը` «Երրորդմասցի Լյովիկ»-ը, նման անձնավորություն է եղել: Նա շատերին է աջակից հանդիսացել. իր մտերիմների, հարազատների, շրջապատի և անգամ սովորական քաղաքացու համար: Ինչպես նաև նա բարձր մակարդակով ընկերություն է արել տարբեր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների հետ:
Վերջինս միշտ դեմ է եղել թմրանյութերին և առհասարակ անարդարությանը, որը կատարվում էր շրջապատում: Այլ կերպ ասած հանդիսացել է արդարության ջատագով:
Operativ.am-ը երեկ` մարտի 18-ին, ձեռք էր բերել բացառիկ տեսանյութ` սպանության վայրից, իսկ այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Երրորդմասցի Լյովիկ»-ի բացառիկ լուսանկարները:
Նշենք, որ ՀՀ ՔԿ-ում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ինչպես նաև, «Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների սպանության դեպքի հետ կապված «Ծգլ»-ի, «Տլե»-ի և «Գաստիկ»-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք նաև, որ երեկ` մարտի 18-ին, «Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների սպանության գործով ձերբակալվել են մի շարք անձինք: