Մարտուն Կարապետյանը հերքում է, որ ինքը Մհեր Սեդրակյանի թիկնապահն է և որևէ առնչություն ունի Նուբարաշենում տեղի ունեցած դեպքերի հետ
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը հերքեց, որ ինքը Մհեր Սեդրակյանի թիկնապահն է:
«Ես Մհեր Սեդրակյանի թիկնապահը չեմ և որևէ առնչություն չունեմ նուբարաշենում տեղի ունեցած դեպքերի հետ»,-հայտնեց Մարտուն Կարապետյանը:
Թղթակցի այն հարցին, արդյոք նա որևէ կապ ունեցել է սպանվածների հետ՝ Մարտուն Կարապետյանը պատասխանեց, որ մտերիմ է եղել «Երրորդմասցի Լյովիկ»-ի հետ և 2011 թ իրար հետ մարզվել են:
Հիշեցնենք, որ ներկայումս գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):