Հայաստանում քաղաքական թատերաբեմը կառուցում են վախեցնելով, հոգեբանական ճնշումներ գործադրելով. Արթուր Բունիաթյան
«Քաղաքական թատերաբեմում թույլ կետերով են կառուցում ներքաղաքական թատերաբեմերը՝ վախեցնելով, հոգեբանական ճնշումներ գործադրելով: Երբ երկրի մեջ ինչ-որ ըմբոստություն է լինում, միանգամից ասում են, որ սահմանում վիճակը լարված է: Այսինքն այդ կերպ ռեժիմը փորձում է շարունակել բռնությունները երկրի ներսում»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը:
Բանախոսն անդրադառնալով սահմանի լարված վիճակին, նշեց, որ այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մենք չարթնանանք, որը պետք է լինի պայմանավորվածությամբ:
«Համապատասխան ադեկվատ պատասխաններ մենք չենք տալիս թշնամուն, մեր պատասխանները թույլ են: Պաշտպանողականությունը թույլ է սահմանագծում: Այն ինչ, կարելի է նստել և քննարկել այդ հարցը: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը գա դիվերսիոն գործողություն իրականացնի, որպեսզի մենք էլ փորձենք ադեկվատ պատասխան տալ»,-նշեց բանախոսը:
Արթուր Բունիաթյանը նաև նշեց, որ Արցախի պատերազմում հաղթանակը պայմանավորված էր միաբանությամբ: «Դեռևս 1988-1989թթ. երբեք չի եղել, որ ջոկատները միաբանված չլինեին: Միաբանված լինելով է պայմանավորված Արցախի հաղթանակը: Այն ժամանակ միաբանված լինելու փաստով էր կապված՝ ժողովրդի հավատը՝ ջոկատի տղաների նկատմամբ, որ երկիրը դուրս կբերեն այդ դժվար վիճակից»,- ասաց Արթուր Բունիաթյանը:
«Այսօր խնդիրը հայերի միաբանման և մեկ գաղափարի շուրջ ընդգրկելու մեջ է : Այս ժամանակ միայն հայը կազատվի և՛ օկուպացիոն քաղաքականություն վարողներից, և՛ սոցիալական խնդիրներից, և՛ սահմանային իրավիճակներից»,- վերջում հավելեց բանախոսը: