Նազարբաևը որոշել է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին՝ հանուն կնոջ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրենց երկրում կանանց տոնի առթիվ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չէր պատրաստվում մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին, սակայն ստացել է մի շարք նամակներ, որոնք հաշվի առնելով՝ կմասնակցի:
«Հիմա սկսվել է նախընտրական քարոզարշավը և արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը ձագել է կանանց մոտ: Եվ հիմա ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, որտեղ խնդրում են ես ևս առաջադրվեմ և տեր կանգնեմ՝ հանուն այդ կանանց բարօրության»: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Նա խոստովանել է, որ «անհատական պլանները բոլորովին այլ են», «բայց ունի մի ունիվերսալ ցանկություն. ժողովրդի հսկայական միասնությանն ականատես լինելն է»: