ՆԱՏՕ-ն գտնում է, որ Նեմցովի սպանությունը կապված է ուկրաինական դեպքերի հետ
«Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն այս կամ այն կերպ կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն: Այս մասին հաղորդում է Би-би-си-ն:
Նախորդ ուրբաթ տեղի ունեցած Բորիս Նեմցովի դաժան սպանությունից հետո տեսնում ենք, որ զոհեր կան ոչ միայն Արևելյան Ուկրաինայում: Չնայած նրանք, որ մենք չգիտենք, թե ով է քաշել ձգանը ժողովրդավարությունը պաշտպանող Բորիս Նեմցովի ուղղությամբ, սակայն այն ունեցավ ծանր հետևանքներ:
Նա նշել է, որ Ռուսաստանի համար ավելի ու ավելի դժվար է դառնում իր հանրությունից թաքցնել այն, որ Ուկրաինայի արևելքում զոհերի թիվը գնալով շատանում են՝ ռուսական իշխանությունների մեղավորության պատճառով: