Սևանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի հետնամասի աղբանոցում ատրճանակ է հայտնաբերվել
Մարտի 5-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Սևանի բաժին է զանգահարել 1975 թ. ծնված Դավիթ Պ.-ն և հայտնել է, որ Սևանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի հետնամասի աղբանոցում նկատել է ատրճանակի նմանվող առարկա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբանոցում հայտնաբերել է ՄԲ-690 գործարանային համարով լուսաձայնային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: