Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ»-ի զինյալները սպանել են 70 մարդու
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերիայի հյուսիս-արևելքում Նդջաբա գյուղում սպանել են 70 մարդու: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Ես մասնակցել եմ զոհերի հաշվարկմանը: Զոհվել է 70 մարդ»,-հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ զոհվածների մեջ կան բազմաթիվ երեխաներ: Գյուղերի մեծ մասը ոչնչացվել են հրդեհի հետևանքով: