Ջրհեղեղ` Տանզանիայում. զոհվել է 42 մարդ
Տանզանիայի իշխանությունները հայտարարել են, որ Վիկտորիա շճի մոտակայքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 42 մարդ: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով Associated Press-ը:
Փոթորիկը, որը տևել էր 30 րոպե, առանց կացարանի է թողել 300 մարդու և ավիրել ավելի քան 160 տուն:
Իշխանությունները հայտնել են, որ տուժած ընտանիքները փոխհատուցում կստանան կառավարության կողմից: