Ֆլորա Մարտիրոսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է ցմահ ազատազրկում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆՀանգուցյալ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին մեղադրվում է անցյալ շաբաթ Լոս Անջելեսում անօրինական փողոցային մրցարշավի ժամանակ իր մեքենայով վրաերթի ենթարկելու արդյունքում երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Latimes.com-ը:
Փոխանցվում է, որ դատական հաջորդ լսումները տեղի են ունենալու մարտի 11-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում Գևորգյանին սպառնում է 33 տարուց մինչև ցմահ ազատազրկում` նահանգի բանտում:
Նշվում է, որ Գևորգյանն ինքն էր ոստիկանություն եկել այն բանից հետո, երբ իր անուն և լուսանկարը հայտնվել էր համացանցում: Նրան 2 մլն ԱՄՆ դոլար գրավի դիմաց ժամանակավոր ազատ են արձակել :
Գևորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Հարդին հայտարարել է, որ մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երևում է, որ Գևորգյանը կանգնած է մեկնակետում գտնվող երկու մեքենայի մեջտեղում:
Տեսանյութում, որը տեղադրված է Instagram account 818_1320 հասցեում երևում է, որ Գևորգյանը լապտերի օգնությամբ վարորդներին ազդարարում է մրցարշավի սկսման մասին: