Սիրիայում վիրավորվել է «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հրամանատարը
«Ջեբհաթ ան Նուսրա»-ի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ վիրավորվել է ազդեցիկ դաշտային հրամանատար Աբու Հումամ աշ-Շամին, ով հանդիսանում է խմբավորման ռազմական ուժերի հրամանատարը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների` առաջնորդները հավաքվել էին Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Սալկին քաղաքում, որտեղ էլ իրականացվել էին ավիահարվածները:
Փոխանցվում է, որ ԱՄՆ-ն միջազգային կոալիցիայի հետ համատեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ սկսել է իրականացնել 2014 թվականի սեպտեմբերի 23-ին առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության: