«ԻՊ»-ի զինյալները ոչնչացնում են հնագույն քաղաքների պատմամշակութային արժեքները
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները շուտով հողին կհավասարեցնեն հնագույն Նիմրուդ քաղաքը: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Հնագույն հուշարձանների գործով նախարարությունը պնդում է, որ իսլամիստներն օգտագործում են ծանր տեխնիկա, որպեսզի հողին հավասարեցնեն Իրաքի հնագույն մարգարտե Նիմրուդ քաղաքը:
Փոխանցվում է, որ այս հայտարարությունն արվել է այն դեպքից հետո, երբ «ԻՊ»-ի զինյալները հողին էին հավասարեցրել Մոսուլ գտնվող թանգարանը: