Հայտնի է, թե ում տեսակցելու համար էր «Նուբարաշեն» գնացել Երրորդմասցի Լյովիկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը:
Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:
Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: