ԵՄ-ն երկարաձգել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները
Եվրոպական Միության Խորհուրդը հաստատել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ուկրաինացի նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է «РБК-Украина»-ն:
Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«ԵՄ Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները, որոնք կայանում են անօրինական ճանապարհով յուրացված ուկրաինական պետական միջոցների սառեցման և վերադարձման մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: