Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին:
Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները: