Ուկրաինայի արևելքում գտնվում են հազարավոր ռուս զինյալներ. ԱՄՆ
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը պնդում է,որ Ուկրաինայի արևելքում գտնվում են հազարավոր ռուս զինյալներ:Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ը:
«Դեկտեմբերին, Ռուսաստանը հանձնել է հարյուրավոր ռազմական տեխնիկա, այդ թվում, տանկեր, զրահամեքենաաներ, զենիթահրթիռային համակարգեր, ծանր հրետանի»,- ասել է Նուլանդը, հավանաբար,մատնանշելով զինյալների տեխնիկան:
Ռուսաստանին մեկ անգամ չէ,որ մեղադրում են Դոնբասի զինյալներին զենքի մատակարարման մեջ,բայց ՌԴ-ի ՊՆ-ն միշտ հերքել է այս տեղեկությունները: