Բանտը մարդկանց համասեռամոլ է դարձնում. ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու, գրող և հայտնի նյարդավիրաաբույժ Բեն Կարսոնը պնդում է, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները բանտից դուրս են գալիս արդեն համասեռամոլ:
«Շատ մարդիկ, ովքեր հայտնվում են բանտում, մնում են այնտեղ ավանդական սեռական կողմնորոշմամբ, երբ դուրս են գալիս, նրանք արդեն համասեռամոլ են լինում»,- ասել է Կարսոնը:
Նման կարծիք նա հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հաղորդվում է, որ Կարսոնը քննարկում է հնարավորությունները մասնակցելու 2016թ.-ի նախագահական ընտրություններին: Նա սկսել է հանձաժողով ձևավորել, որն էլ նրան պետք է օգնի ձեռք բերել նախագահական քարոզարշավի գումարը: