ՇՏԱՊ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված երրորդ անձը՝ Մոսոն, ևս «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերն էր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։
Operativ.am-ի տեղեկություններով՝ Դրոն՝ Դրաստամատ Թադևոսյանը, «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերն էր, իսկ Մեսրոպ Նազարյանցը ևս հանդիսանում էր Լյովիկի ընկերը, ով մշտապես ուղեկցում էր Լյովիկին: