«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվածներից մեկը «Երրորդմասցի Լյովիկն» է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք քիչ առաջ կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Մի քանի հոգի ինքնաձիգերով կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետևանքով եղել են զոհեր:
Operativ.am-ի ինֆորմացիայով մահացածներից մեկը «Երրորդմասցի Լյովիկն» է, իսկ մյուս մահացածը՝ վերջինիս մոտ ընկեր Դրոն: Երրորդ մահացածի ինքնությունը ևս պարզվել է: Վերջինս Մեսրոպ Մելիքյանն է, ում դին գտնվում է ՔԿՀ-ի դիմաց:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Էրեբունի հիվանդանոցի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխել են 2 հոգու, ովքեր արդեն եղել են մահացած: