Նուբարաշենում հնչած կրակոցները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ կապ չունեն. ՔԿՀ
Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կրակոցներ են հնչել:
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով՝ Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ, որտեղից հերթապահ պատասխանատուն հայտնեց, որ կատարվածն իրենց հետ ոչ մի կապ չունի:
Նա նշեց նաև, որ ոստիկանության աշխատակիցներն այս պահին դեպքի վայրում են:
Նշենք նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվածներից մեկը «Երրորդմասցի Լյովիկն» է: