ԱԺ-ում պատգամավորները զբաղված են «լուրջ և անհետաձգելի» աշխատանքով (լուսանկարներ)
ԱԺ պատգամավորների մոտ կարծես թե տիրում է հովհարային իրավիճակ, քանի որ հենց պետք է մասնակցել քվեարկությանը, բոլորը հավաքվում են և մասնակցում քվեարկությանը՝ անկախ այն հանգամանքից, ով և որ նախագծից որքանով է տեղեկացված:
Քվեարկություններից անմիջապես հետո ԱԺ նիստերի դահլիճում թթվածնի քանակը կտրուկ շատանում է, քանի որ պատգամավորները հարկ են համարում ավելի «կարևոր» գործով զբաղվել՝ դուրս գալ նիստերի դահլիճից, քան բարձրացնել այն մարդկանց հուզող հարցերը, որոնք իրենց մեծ ներդրումներն են ունեցել էլիտայի մանդատների ձեռքբերմանը:
Իսկ նիստերի դահլիճում մնացած հատընտիր պատգամավորներից յուրաքանչյուրը զբաղվում է որևէ իրեն համահունչ գործով: Առավել մանրամասն՝ լուսանկարներում: