Դոնեցկի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի
Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքահորում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում է Газета.ру-ն:
«Ըստ նախնական տեղեկությունների զոհվել է ավելի քան 30 մարդ: Փրկարարները չեն կարողանում հասնել դեպքի վայր՝ թունավոր գազի հետևանքով»,-այս մասին հայտարարել է ԴԺՀ-ն հանքարդյունաբերության ստուգումների նախագահ Վլադիմիր Ցիմբալենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Շրջանի ղեկավար՝ Իվան Պրիխոդկոն հայտարարել է, որ պայթյունի ժամանակ հանքահորում գտնվել է 47 հանքագործ: