Պայթյուն Դոնեցկի հանքափորում. կան տուժածներ
Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքափորում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է Газета.ру-ն:
Շրջանի ղեկավար՝ Իվան Պրիխոդկոյի խոսքով՝ պայթյունի ժամանակ հանքափորում գտնվել է 47 հանքափոր:
«Մեզ հաջողվել է դուրս հանել մեկ զոհված հանքափորի և 5 վիրավորի: Միևնույն ժամանակ տուժածներից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մնացած հանքագործների հետ չի հաջողվել կապ հաստատել, քանի որ նրանք գտնվում են 200 մ խորության վրա»,-հայտնել է Պրիխոդկոն: