Ավստրալիայի իշխանությունները 700 կոալա են ոչնչացրել
Կոալաների թվաքանակի չափազանց մեծ աճի հետևանքով, Ավստրալիայի իշխանությունները, որոշում են կայացրել քնեցնել կենդանիներին: Այս մասին հայտնում է Росбалт-ը:
Փոխանցվում է, որ իշխանությունները հայտարարել էին, որ նրանց թվաքանակն այնքան շատ էր աճել, որ նրանք արդեն սովի էին մատնվել:
«Միջամտությունը պարտադիր էր կոալաներին սովամահությունից փրկելու համար, քանի որ կենդանիները չէին կարող անհրաժեշտ քանակության սնունդ հայթայթել»,-այս մասին հայտարարել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բնապահպանության նախարար Լիզա Նևիլը: