Իրանը լուրջ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսում, հայտարարել է, որ Իրանը լուրջ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար:
«Իրանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլ նաև ողջ աշխարհի համար: Իրանում գործող ռեժիմը միշտ էլ շարունակելու է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար: Մենք պետք է միասին պայքարենք Իրանի ահաբեկող քաղաքականության դեմ»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Ըստ Նետանյահուի` վերջին 36 տարիների ընթացքում Իրանի կողմից սպանվել են հարյուրավոր ամերիկացիների: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը կոչ է արել համատեղ պայքար ծավալել Թեհրանի դեմ: