Իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու
«Իրատես de facto» թերթը գրում է. «Պարզվում է, իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու:
Մեր տեղեկություններով, հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում ու տեղը տեղին տուգանքներ գրում:
Անգամ այն չափերի տուգանքներ են արձանագրվում, որ յուրային գործարարները ոչ թե դրանից նեղվում են, այլ «ըմբոստանում» ու չեն ցանկանում վճարել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցով նախագահին դիմել և միջնորդություն խնդրելն էլ ոչ մի արդյունք չի տալիս: Մնում է համակերպվել ու վճարել»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: