Գողը հանցագորշության կեսից քնել է
Բրիտանական Պոնտիպուլ քաղաքի բնակչուհի Ջուլի Ջեյմսը, աշխատանքից տուն վերադառնալով, հայտնաբերել է քնած գողի:
Ինչպես նշում է lenta.ru-ն, 51-ամյա կինը հյուրերի համար նախատեսված սենյակում` բազմոցին, հայտնաբերել է անծանոթ տղամարդու: Վերջինս վեր է թռել ու դիմել փախուստի, երբ տանտիրուհին վախից ճչացել է:
Որոշ ժամանակ անց իրավապահները բռնել են գողին` 30-ամյա Մեթյու Ուոթերսին, ով, ներխուժելով կնոջ տուն, կերել է սառնարաում եղած պաղպաղակի ողջ պաշարն ու հետո որոշել քնել:
Գործազուրկ տղամարդը դատարանում խոստովանել է իր մեղքն ու դատապարտվել 8 ամսվա ազատազրկման, ինչպես նաև՝ 154 դոլար տուգանքի։
Հ.Գ.Ինչ ասես,տեսել էինք,բայց որ հանցագործության կեսից քնեն չէինք տեսել:
Տիգրան Խաչիկյան.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1562459977372405&id=100008252523676