Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ լցրած ֆրանսահայ երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
ԵվրոպաՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ հայ երիտասարդի, ով դասախոսության ժամանակ Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ էր լցրել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանում, որտեղ դեսպան Հակկի Աքըլին հանդես էր գալիս «Աշխարհականությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով ելույթով:
Նշվում է, որ երիտասարդի անունը Թադ է և նա հանդիսանում է «Նոր սերունդ» կազմակերպության անդամ:
«Նրան դեռ պահում եմ ոստիկանությունում: Ամենայն հավանականությամբ նրան ազատ կարձակեն այսօր: Նման իրավիճակներում իրավունք ունենք ձերբակալել ընդամենը մեկ օրով»,-այս մասին տեղեկացրել է ֆրանսահայ հասարակական գործիչ Արմանդ Ավագյանը: