Իրաքում ոչնչացվել է «ԻՊ»-ի համար զենք տեղափոխող ամերիկյան ուղղաթիռը
Իրաքի ազգային ուժերը, որոնք հայտնի են «Ալ-Հաշադ Ալ-Շաբի» անվամբ, Ալ-Բաղդադիում, Անսար մարզում, ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար զենք տեղափոխող ամերիկյան ուղղաթիռը: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը:
Անցած շաբաթ ազգային անվտանգության և պաշտպանության հարցով իրաքյան խորհրդարանի ղեկավարը հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորությամբ հակաջիհադիստական կոալիցիայի ուղղաթիռները զենք և զինամթերք են նետել «ԻՊ»-ի ահաբեկիչներին ՝ Տիկրիտի հարավային մասին: Նա նշել է, որ կան լուսանկարներ, որոնցում երևում են ամերիկյան «Apache» ուղղաթիռները զենքի տրամադրման ժամանակ: