Պորոշենկոն Սավչենկոյին Ուկրաինայի Հերոսի կոչում է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին շնորհել է «Ուկրաինայի Հերոսի» կոչում: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Նադեժդան ուկրաինական անկոտրուն ոգու և հերոսության խորհրդանիշն է: Խորհրդանիշ այն բանի, թե ինչպես է պետք պաշտպանել և սիրել Ուկրաինան: Մեր հաղթանակի խորհրդանիշն է նա»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նա նաև նշել է երկիր-ագրեսոր տեղափոխված Սավչենկոյի արիությունն ու կամքը, ով երկար ժամանակ գտնվում է հոգեբանական ճնշման տակ և ստիպված է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի: