Նեմցովի սպանության մեջ կասկածվում է նրա ընկերուհին
Ռուսաստանի քննչական կոմիտեն մտադիր է Նեմցովի ուկրաինուհի ընկերուհուն ստուգել, թե արդյոք նա կարող է կապ ունենալ քաղաքական գործչի սպանության հետ: Այս մասին հայտնում է TASS -ը:
Փոխանցվում է, որ իրավապահ մարմիններն այդ քայլին են դիմել, քանի որ աղջկա ցուցմունքները հակասում են դեպքի հետ կապված մնացած վկանների ցուցմունքներին:
Նշվում է, որ Դուրիցկայան իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճաշելուց հետո Նեմցովին առաջարկել է տուն գնալ տաքսիով, սակայն ականատեսները հայտնել էին, որ Նեմցովն է ցանկացել տաքսիով տուն գնալ, իսկ Դուրիցկայան առաջարկել է զբոսնել: