ԲՀԿ-ն վերադարձավ, իսկ պատգամավորներից մեկը փոշմանեց (լուսանկար)
ԱԺ մարտի 3-ի արտահերթ նիստին անառակ որդին վերջապես վերադարձավ տուն՝ մայր առաջնորդի գլխավորությամբ:
ԲՀԿ-ին, մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանին, շատ էր կարոտել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով քվեարկություններից անմիջապես հետո ողջագուրվեց Նաիրա Զոհրաբյանի հետ, այնուհետև, տեղ զբաղեցրեց պատգամավորի հարևան աթոռին:
Այսօրվա նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը, թեև նա այլևս խմբակցության անդամ չէ: