Հովիկ Աբրահամյանը ստանձնելու է «ծանր»՝ ԲՀԿ ստվերային կառավարման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ստվերային կառավարումը, որոշ տեղեկություններով, փորձելու է ստանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մնալով ՀՀԿ-ում՝ Հովիկ Աբրահամյանն իր «անձնական» կուսակցությունն է ունենալու, ի դեմս ԲՀԿ-ի, որին փորձելու է գործուղել այն դաշտ, որտեղ իրեն է հարմար:
Հենց Հովիկ Աբրահամյանն է, որ իր կողմից ապագայում ֆինանսավորվող կուսակցության նախագահ է ցանկանում տեսնել Նաիրա Զոհրաբյանին, ով նաև «իդեալական» թեկնածու է իշխանության համար, քանի որ խնամիական հարաբերությունների մեջ է Գալուստ Սահակյանի տղայի հետ:
ԲՀԿ-ի կուսակցական վերաձևումից ավելի ուշագրավ է Գագիկ Ծառուկյանի հսկայական բիզնեսի ճակատագիրը: Գագիկ Ծառուկյանն իր փայաբաժինը «Արարատ ցեմենտ» գործարանում փոխանցելու է Սամվել Ալեքսանյանին, իսկ մինչև մարտի կեսերը կոնյակի «Նոյ» գործարանը՝ հայտնի «կանյաչնին», որտեղ գտնվում է նաև ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, գնելու է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: