Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Հայաստանը չի ազատել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով "Star" գործակալությանը:
Էրդողանը նշել է, որ իբրև թե միջազգային հանրությունը դատապարտում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացիան»:
«Եթե ՌԴ-ն և ԱՄՆ-ն ցանկանան, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը շատ շուտ կլուծվի»,-հայտարարել է Էրդողանը: